ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսորները և աշխատակիցները պահանջում են կառավարության հրաժարականը

Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսորները և աշխատակիցները պահանջում են կառավարության հրաժարականը
16.12.2020 | 21:22

Հայաստանի ամերիկյան համալսարանի մի շարք պրոֆեսորներ և աշխատակիցներ հայտարարություն են տարածել, որով պահանջում են ՀՀ կառավարության հրաժարականը. «Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական և ռազմական հետպատերազմյան ճգնաժամից և հիմք ընդունելով կառավարության պարտավորության կատարման ձախողումը՝


· ապահովելու ՀՀ և ԱՀ անվտանգությունը,
· պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը,
· պատվելու պատերազմի հերոսներին և իրականացնելու ռազմագերիների պատշաճ կերպով փոխանակումը, ինչպես նաև՝ մարտի դաշտից մահացած զինվորների աճյունների ժամանակին դուրս բերումը,
· տրամադրելու անհրաժեշտ աջակցություն առավելագույնը տուժած համայնքների ընտանիքներին,
մենք՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի («ՀԱՀ») ներքոստորագրյալ դասախոսներս և աշխատակազմի ներկայացուցիչներս, միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության անհապաղ հրաժարական տալու հանրային պահանջին։


Աիդա Ավանեսյան
Աննա Ավետիսյան
Ադելաիդա Բաղդասարյան
Արշակ Բալայան
Գայանե Բարսեղյան
Դավիթ Դավիթյան
Վաչե Գաբրիելյան
Ռուբինա Գասպարյան
Մարգարիտ Գևորգյան
Լիլիթ Ղազարյան
Արփի Գրիգորյան
Արամ Հաջյան
Լուիզա Հարությունյան
Մարիամ Հարությունյան
Անի Հովհաննիսյան
Գարաբեթ Կազանջյան
Վարագ Գեթսեմանեան
Մարիամ Խաչատրյան
Արթուր Լալայան
Սուրեն Մանուկյան
Լիլիթ Մարտիրոսյան
Նշան Մաթևոսյան
Շարիստան Մելքոնյան
Վահագն Միքայելյան
Լիլիթ Մինասյան
Նելլի Մինասյան
Վահե Մովսիսյան
Հովհաննես Նիկողոսյան
Վահե Օդաբաշյան
Վիկտոր Օհանյան
Արմինե Պետրոսյան
Լուսինե Պողոսյան
Դավիթ Քոչարով
Ռուբեն Սաֆրաստյան
Սիրանուշ Սահակյան
Թոմաս Սամուելյան
Կարեն Սարկավագյան
Լուսինե Շահմուրադյան
Ալբերտ Ստեփանյան
Զարեհ Ճգնավորյան
Վահրամ Տեր-Մաթևոսյան
Արմինե Վահանյան
Տաթև Զարգարյան
Սարգիս Զեյթունյան


Ծանուցում` ՀԱՀ-ը ապաքաղաքական ուսումնական հաստատություն է։ Սույն հայտարարության մեջ ներառված տեսակետները ներքոստորագրյալների անհատական տեսակետներն են և չեն արտահայտում ՀԱՀ-ի բոլոր դասախոսների, աշխատակազմի ներկայացուցիչների կամ ՀԱՀ-ի տեսակետը։

Դիտվել է՝ 6294

Մեկնաբանություններ